Մուտքի ձև |
|---|
Իմ էջերն ինտերնետում |
|---|
|
|
|
|
|---|
Վերջին մեկնաբանությունները |
|---|
Հարցում |
|---|
Ընկերներ |
|---|
|
|
Վիճակագրություն |
|---|
|
Ալֆա որձ 2 |
15:06 |
|
Հետաքրքիր ա, քյարթերը, կամ քյարթախառն միջին արդյունք ցույց տվողները հեչ
կարդում են իմ բլոգը: Էս վերջերս քֆուրներ հազվադեպ են գրում, նշանակում
ա, որ կամ արդեն ինձ սովորել են, կամ էլ քյարթերի կրիզիս (ՃԳՆԱԺԱՄ) ա
սկսվել
«Հոգու մերկապարում»: Բայց դե, ճշմարիտ եմ ասում ձեզ, արդեն առաջվա
պես չեն զվարճացնում էդ «վիզդ կկտրենք», ուրիշ բանդ ուրիշ բան կանենք...
Նենց որ, խերն էլ քյարթազերծվելն ա: Ու եթե դուք չեք ուզում, որ քյարթերը
գրվեն կարմիր գրքում ու տեղափոխվեն գրինպիսի հովանավորած արգելանոցներ,
շարունակեք հետևել իմ կանոններին: Նախորդ անգամ խալաստո (ԱԶԱԲ) քյարթերի
մասին էի խոսում, էս անգամ արդեն առանց էդ +-ի քյարթերի մասին պատմեմ:
Այսպիսով, եթե դուք ուզում եք «Ալֆա որձի» պես ընտրեք ձեր կյանքի
ուղեկցին, ուրեմն.1. Սիրահարվեք 15 տարեկան աղջկա ու դպրոցական տարիներից սկսեք իրան դավադիտ (ՄԱՏԱԺԱԺ) անել 2.Անգամ մտքներիդ ծայրով չանցնի մոտենալ հասուն ու կայացած աղջիկների, իրանք ձեր հագով չեն 3. Նախքան աղջկան մոտենալը մի հատ գնացեք իրանց հայաթ, ճշտեք թե հայաթավորը իրա մասին ինչ ա մտածում: Դե, իրանք ավելի լավ կիմանան էլի, դուք կարող ա շփվեք հետը ու էնքան բան չհասկանաք, ինչքան հայաթի տղեքը գիտեն: Եթե հանկարծ ձեզ կասեն, որ ինքը արդեն ընկեր ունեցել ա, ուրեմն ինքը փչացած ա, միանգամից յան տվեք 4. «Չէ» պատասխան չընդունեք: Ինքը չգիտի, թե ինչ ա ուզում: Չի ուզում՝ կուզի: Էնքան զզվացրեք, մինչև նրա փսիխիկան խանգարվի ու ասի «հա» 5. Մի հատ ճշտեք, ինքը ադնակլասնիկում, կամ ուրիշ սայթում կա: Մտեք ու իրա դրուզյեքին զգուշացրեք, որ էդ աղջիկը ձեր ընկերուհին ա, որ դուք իրան ուզում եք ու բան ասողին տուուուու 6. Պալատկեն (ՎՐԱՆ) խփեք այն ուսումնական հաստատության մոտ, որտեղ ինքը սովորում ա, դարձրեք էդ կետը տամոժնի (ԱՆՑԱԿԵՏ, եթե չեմ սխալվում) ու մշտական մոնիտորինգ արեք 7. Քթին կիսլարոդի (ԹԹՎԱԾԻՆ) բալոնչիկ (հայերենը հուշեք) դրեք, որ հանկարծ ավել չշնչի: Ժամանակ առ ժամանակ ստուգեք բջջայինի մուտքային զանգերը ու SMS-ները: Անպայման ճշտեք, թե «էս Էդոն ո՞վ ա» ու «կուրսեցիս ա» պատասխանից հետո հարցերեք «Ի՞նչ կուրսեցի, ախչի» 8. Իրա հետ կապված բոլոր հարցերը իրա ախպոր հետ քննարկեք՝ առանց իրան տեղյակ պահելու: Ոնց որ կասի ժողովրդական իմաստությունը. «կնիկն ո՞ւմ դռան շունն ա» 9. հիշեք, որ ձեր հարաբերությունները սկսելուց հետո դուք իրա իմիջմեյքերն եք, վիզաժիստը, ինչպես նաև խոսքի վարպետության դասախոսը 10. ու ամենակարևորը՝ երբեք մի խոսեք ձեր զգացմունքների մասին ու քիչ ասեք ՍԵՐ բառը, դրանից դուք թույլ ու ծիծաղելի կթվաք... Բոլոր օրինակները աղջիկների վրա բերեցի, բայց փաստը մնում է փաստ, որ «ալֆա որձերը», իրենց բոլոր «դրական» կողմերով հանդերձ, շատ հաճախ տղաների են նախընտրում: Քուչում նրանք իրենց «կարգին» տղու պես են պահում, բոլոր կանոններով ու բխող հետևանքներով հանդերձ, բայց... բայց դեմ չեն լինում մի փոքր զվարճանալ տղաների հետ: Այս հարցում նրանք իրենց պահում են էլ ավելի վախկոտ: Գրանցվում են love.mail.ru իրենց արժեքը չիմացողների համար նախատեսված սայթում, ինֆոյի մեջ գրում «հետերո» ու «բի» կամ «գեյ» լրացրած տղաներին սկզբում բարևի փոխարեն հարցնում «ծծո՞ւմ ես», որ հասկացնեն, թե իրանք խառոշի տղա են, «գոմիկ» չեն: Առաջին անգամ ոտերը դողալով գնում են ժամադրության, մուննաթով ու քամահրանքով են խոսում մյուս տղայի հետ, որ վտանգի տակ չդնեն իրենց բարոյական կերպարը, բնականաբար քիչ-քիչ դառնում են առանց պրիտենզիաների սիրեկաններ, հետո սկսում դավադիտ անել այդ տղային՝ նորից հանդիպելու համար, քանի որ չեն ուզում սաղ աշխարհն իմանա ու ձեռ ա տալիս, որ մի հոգի լինի՝ փորձված թանի մոմենտներն ա, էլի: Հետո դառնում են անտանելի մազափունջ զուգընկերոջ կոկորդում, որից համարյա անհնար ա ազատվել: Շատ հաճախ նաև վերածվում են դեսպոտների ու բռնակալների: Ի դեպ, ծիծաղից կարելի ա սրտի կաթված ստանալ, երբ նման մարդկանց փողոցում պպզած ես տեսնում ընկերների հետ... Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն ա... Պոստի շարունակության մեջ կասեմ, թե շտո կ չիմու :Ճ | |
| Բաժին: Եսձերմամայական | Պիտակներ: | |
| Ucoz մեկնաբանությունների քանակը: 14 | |
|
|