Մուտքի ձև

Լոգին:
Գաղտնաբառ:

Իմ էջերն ինտերնետում

Վերջին մեկնաբանությունները

Հարցում

Կարդո՞ւմ եք UCI-ԻՄԳ-ն
Մասնակիցների քանակը: 26

Ընկերներ

7 օր բլոգ 7 օր բլոգ
Gay Armenia Unzipped: Gay Armenia
Blansh Blansh
MMK MMK
Batoyan Զարուհի Բաթոյան

Վիճակագրություն


Կապի մեջ: 0
Հյուրեր: 0
Անդամներ: 0
Չորեքշաբթի, 10.02.2010, 03:15
Բարի գալուստ Հյուր
Գլխավոր | Գրանցում | Մուտք | RSS

Դ'օրիան՝ հոգու մերկապար

Բլոգ

Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 19 » Ձիաննա, օռ նոթ Ձիաննա
Ձիաննա, օռ նոթ Ձիաննա  
23:47

(գրառումը դեղին է՝ հալած յուղի տեղ չընդունել)

«Շփցրած մաչալկաները» սերիալը հիշո՞ւմ եք: Պա՜հ, ինչ շռնդալից մուտք ունեցավ: Էլի մի ՃՇՏՈՎ սերիալ, «Որոգայթից» հետո ճշտի տասնյակում էդ էր: Ինչքան քյարթաշվիլլի կար ու հեռուստատեսությունից ոչ մի բան չհասկացող մարդ, սաղ նայում էին: Մի քանի սերիա էլ ես եմ պատիվ ունեցել նայել: Իրականությանն ընդհանուր առմամբ նման, բայց ոռի նկարագրված ու դիալոգների փոխարեն տուֆտալոգներով հագեցած: Մի խոսքով, իսկական մեյդ ին Ձիաննա: Բայց մեկ էլ, այել հոպ, ու սերիալը չկա: Լիքը մարդկանց մինչև հիմա հուզում ա, թե ինչ եղավ էդ վերնագիրը փոխած «չաղ հայկական հարսանիքը»: Ինձ էլ էր հետաքրքիր: Մտածում էի, որ հովանավորներ չունեին, քանի որ զիբիլի հովանավոր դժվար ա ճարել: Կարելի էր, օրինակ, ճապոնացիքին կանչել էդ սերիալից արտանետվող հոտած գազերից սկսեին հոսանք ստանալ, բայց դե չէին ֆահմել, երևի: Ինչևէ:

Էն օրը միացնում եմ հեռուստացույցը, մեկ էլ, օ՜, սարսափ՝ մի հատ Ձիաննայոտ բան: Մոտավորապես Ձիաննան մի 10 տարի առաջ: Ուսերիս քարն ընկավ պոչկեքս... Հիշեցի Բասկովի ու նրա աներոջ պատմությունը: Լսե՞լ եք: Ուրեմն էս Բասկովի աները՝ լինելով պուզիբլինչիկ, փեսուն առաջ ա տանում, շահում, պահում, պամպերսները փոխում, կաթիկը տեղը-տեղին տալիս: Մեկ էլ մի օր, բատս, ու փեսան դառնում ա նախկին փեսա: Էս աներն էլ, վրեժ լուծելու համար, ոչ ավել, ոչ պակաս, վերցնում ա ու ինչ-որ անկապ լակոտի մազերը ներկում՝ կյաժացնում, Բասկովի ղայդա կտրել տալիս (դե ձենն էլ ի սկզբանե նման էր), շորիկները Բասկովի շորիկների պես հագցնում ու տանում ա մրցույթ: Յանի թե՝ մի հատ սարքել եմ, երկրորդն էլ կսարքեմ: Բայց դե ինքը մոռանում ա, որ կա ժողովրդի սեր, որը աթարին չի կպնում: Տենց էլ էդ բալամի վրա ջուրը քաշում են՝ գնում ա:

Հիմա էս Ձիաննայի կլոնին տեսա ու ակամա մտքովս անցավ, որ տեղի ա ունենում նույն բանը: Աչքիս մարդիկ էլի իրար տվել են, կամ չեն տվել ու դրանից վառված, ինադու մի հատ թազա Ձիաննա են սարքել, քսի տվել հեռուստադիտողի վրա: Ինչից հետևություն, որ սերիալը տապալողը հենց Ձիաննան ա եղել: Ամա՜ն, բայց ինչ լավ ա, չէ՞, որ չշարունակելով են տապալում, ոչ թե շարունակելով: Հը՞...


Կիսվել, կամ հիշել: Հրապարակել FaceBook-ում
Կարդա նաև...:
Աստղերը չեն մեռնում (11)
ԱԿՄ՝ անուղեղ *լրագրողների միություն (15)
Քա վա՜յ, աղՉի՜ ջան (15)
Քեզ համար թեկուզ Վարդուշ (10)
Պո՞ռնո, թե՞... (15)

Բաժին: Էսերգիհետկապչունիական | Պիտակներ: Գրիգորյան, diana, serial, shpacac, Դիանա, grigoryan, շփացած, խելագար, սերիալ, xelagar
Ucoz մեկնաբանությունների քանակը: 6

մեկնաբանման համակարգը՝ Disqus
 

Rambler's Top100 Current Position

Хостинг от uCoz