Կանաչ, կապույտ PR-ս «հագել» եմ - 20 Ноября 2009 - Բլոգ - Դ'օրիան՝ հոգու մերկապար

Մուտքի ձև

Լոգին:
Գաղտնաբառ:

Իմ էջերն ինտերնետում

Վերջին մեկնաբանությունները

Հարցում

Ի՞նչ կասեք Dorian Live-ի մասին
Մասնակիցների քանակը: 13

Ընկերներ

7 օր բլոգ 7 օր բլոգ
Gay Armenia Unzipped: Gay Armenia
Blansh Blansh
MMK MMK
Batoyan Զարուհի Բաթոյան

Վիճակագրություն


Կապի մեջ: 1
Հյուրեր: 1
Անդամներ: 0
Չորեքշաբթի, 10.02.2010, 03:16
Բարի գալուստ Հյուր
Գլխավոր | Գրանցում | Մուտք | RSS

Դ'օրիան՝ հոգու մերկապար

Բլոգ

Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 20 » Կանաչ, կապույտ PR-ս «հագել» եմ
Կանաչ, կապույտ PR-ս «հագել» եմ  
13:52

Ո՞վ չի ուզում PR-վել: Տո հիմա էդ երկու տառն էնքան պոպուլյար ա դարձել, որ ամեն ապուշ իր ոչ ու բարով կորյերան ուզում ա դրա շնորհիվ սկսել: Իհարկե քչերին է տրված հասկանալ, որ էդ երկու տառի գաղտնիքը հենց նրանց ուղղակի նշանակության մեջ ա, ոչ թե տարատեսակ կանոնների ու շուստրավատ լինելու: Ուղղակի՝ կապ հասարակության հետ: Բայց չեմ պատրաստվում ոչ մեկին PR դասընթացներ տալ: Թեկուզ լավ կարդացած եմ էդ թեմայով, ինձ ամենևին էլ այդ ոլորտի մասնագետ չեմ համարում ու փորձով կիսվելու իրավունք ինձ չեմ վերապահում: Ուզում եմ մեր սուտի փիառշիկների մասին խոսել: Վերջին ժամանակներում հաճախ են ի հայտ գալիս այդ չերնոբիլյան աղետի հետևանքով առաջացած կենսաբանական տարօրինակ գոյացությունները, որոնք իրանց մամայի ամենահամարձակ երազներում տեսած կաբարեի պարուհու կերպարը ռեալիզացնելու համար պատրաստ են մասսայական օգտագործման հանձնել սեփական հետույքը: Հանուն իրենց թերթոնչիկը մի քանի ավել օրինակ վաճառելու, հանուն իրենց ծրագիրը մի քիչ քննարկվող դարձնելու, հանուն իրենց չխմած բլոգը մի երկու ավել ընթերցողով ապահովելու, մարդկային այդ դասը... չէ՜, նրանց շատ կլինի, դասը չէ՝ զանգվածը, առանց երկար բռնաբարելու գլխի ներսում սխալմամբ հայտնված օրգանը, որին ուղեղ են կոչում ու որը, իրենց դեպքում, ավելի շատ սեռական է կարելի համարել, բռնում ու զբաղվում են երկու գործով՝ բնապահպանությամբ ու նույնասեռականությամբ: Առաջինները՝ տառապելով սնկային ֆետիշիզմով, ամեն անձրևից հետո դուրս են գալիս հաշվեն, թե քանի նոր սունկ կա, որ զբաղվեն դրանց հետագա կյանքով ու «գործունեությամբ», ինչը ոչ այնքան իրենց մտահագում է, որքան ուղղակի մի լավ ափաշքյարա կոկորդ պատռելու առիթ ա, երկրորդներն էլ, հավանաբար ոգեշնչվելով մեր նորօրյա գրողներից մեկի համեստ հաջողություններով ու դրանք վերագրելով նույնասեռականության թեմային, բռնում ու էշ-էշ անդրադառնում են այդ թեմային, որ վերջապես ազատվեն քյասիբի ռադիոյի կարգավիճակից: Թե առաջինները, թե երկրորդները ուղղակի զվարճալի են թվում ինձ: Նախ և առաջ, որովհետև, մեղմ ասած, յուղ են վառում, հետո էլ, որ հիանում են մեկի գետով ու, փոխանակ սեփականի հունը փորելը, նետվում են խալխի հոսանքի մեջ՝ չիմանալով անգամ, թե այն ուր է տանում: Բնականաբար հետո էլ վերածվում են ծիծաղի առարկայի, կայֆերի կենտրոնի, բաց բաժնետիրական չուխանների ու զարմանում, թե խի սենց եղավ: Վերջում էլ իմ նման մեկը փիառվում ա իրենց հաշվին: Բա: Այսպիսով. առակս ինչ կցուցանե՝ փիառվեցիր աշնանը, ոտերս կուտես ձմռանը... Ճիշտ փիառվեք, խոսեք այն մասին, ինչից տեղյակ եք ու ինչը ձեզ իրոք հետաքրքրում է, ոչ թե նայեք, թե ինչ են խոսում ուրիշները ու այհաո դիկտոֆոնի պես զապիս արեք (ձայնագրեք) ու լենթը փաթաթելով վիզ դրած ֆռռացրեք նույն բանը: Գործից չհասկանալով խոսելը դեռ ոչ մեկին պատիվ չի բերել, այնպես որ...


Կիսվել, կամ հիշել: Հրապարակել FaceBook-ում
Կարդա նաև...:
Մուկիկն ու փիղը (3)
Ալֆա որձ 2 (14)
Պսեվդոսեքսոլոգը (15)
Վոբշըմ, շնորհավոր (5)
Ալֆա որձ (12)

Բաժին: Փիառագովազդային | Պիտակներ: pizdit, կապույտ, կանաչ, kanach, PR, kapuit, պիզդիտ
Ucoz մեկնաբանությունների քանակը: 4

մեկնաբանման համակարգը՝ Disqus
 

Rambler's Top100 Current Position

Хостинг от uCoz